Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. ԵՄ SAFEMED+ նախագծի հանդիպումը՝ բժշկական բուհում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի եռօրյա հանդիպումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը։
«Հենց սկզբում մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների՝ COVID-19 համավարակ և պատերազմ։ Բայց մեր SAFEMED+ ընտանիքը կանգուն մնաց և հաղթահարեց խոչընդոտները՝ շարունակելով հաջողությամբ իրագործել նախագծի նպատակները», - շեշտեց նա։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց․ «Շատ ուրախ եմ մեր հարյուրամյա համալսարանում ձեզ հյուրընկալելու առիթով։ Մի համալսարան, որտեղ սովորում է ավելի քան 8000 ուսանող, որոնց մեկ քառորդն արտասահմանցի ուսանողներ են 35 երկրից։ Համալսարանը բազմաթիվ միջազգային ծրագրեր է իրականացնում, և այդ նախագծերի շրջանակում ուրույն տեղն ունի SAFEMED+ նախագիծը, որը, կարող եմ ասել, շատ հաջողված է։ Հաջողված է, որովհետև նախագիծը դեռ չի ավարտվել (մենք մեկ տարի դեռևս աշխատելու ենք միասին), բայց արդեն լուրջ ներդրումներ ունի համալսարանի կրթական գործունեության մեջ», - ասաց պրոռեկտորը։
Առաջիկա տարվա ընթացքում, նրա խոսքով, բուհը դիմելու է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրմանը, և այս կտրվածքով շատ կարևոր տեղ ունի այս նախագիծը, որովհետև այն օգնեց գիտելիքների գնահատման ԵՊԲՀ համակարգում ներդնել OSCE (օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության - Objective Structural Clinical Exams) ձևաչափը։
«Համալսարանի 5 աշխատակից անցել է վերապատրաստման դասընթացներ՝ ներկա գտնվելով նաև OSCE ձևաչափով անցկացված քննություններին։ 25 աշխատակից վերապատրաստվել է Վրաստանում, որտեղ արդեն մի քանի տարի կիրառվում է ձևաչափը։ Կարևոր վերապատրաստման դասընթացներ են անցկացվել նաև այստեղ՝ 9 կլինիկական ամբիոնի դասախոսների մասնակցությամբ»,-ավելացրեց Լարիսա Ավետիսյանը։
Դրան զուգահեռ, տեղեկացրեց պրոռեկտորը, համալսարանը ձեռնամուխ եղավ և արդեն կարճ ժամանակահատվածում պատրաստեց 27 նոր սենյակ՝ հատուկ OSCE քննություններն անցկացնելու համար։
«Այս ամենի արդյունքում Գիտական խորհրդի որոշմամբ՝ այս տարի պետական քննական եռափուլ ամփոփիչ ատեստավորման մեկ փուլը կանցկացվի OSCE ձևաչափով։ Հետագայում մենք նպատակ ունենք քննական այս ձևաչափը կիրառել նաև մնացած կուրսերում», - ընդգծեց պրոռեկտոր Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի ղեկավարներին տեսական և ֆինանսական աջակցության համար։
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի խոսքով՝ բժշկական կրթության առջև այսօր ամբողջ աշխարհում դրվում են ավելի ու ավելի բարձր պահանջներ։
«Երբեմն այդ խնդիրների լուծումը մեկ առանձին համալսարանի համար դժվար է լինում, և միավորվում են համալսարաններ՝ իրենց փորձը փոխանակելու համար», - նշեց պրոռեկտորը՝ բարձր գնահատելով նախագծի մասնակից պետությունների համագործակցելու պատրաստակամությունը։
Հայաստանում Erasmus+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան բնորոշեց կոնսորցիումը՝ որպես եզակի։
«Ինը համալսարան 6 երկրից մասնակցում է նախագծին։ Սա շատ բարդ, համալիր նախագիծ է, մեզ համար սա նոր ձևաչափ է և նոր վարքագիծ։ Մեզ անհրաժեշտ է լավ թիմ, որը կանցնի բոլոր դժվարությունների միջով՝ ներդնելով նոր հմտություններն ուսումնական գործընթացում», - ասաց Լանա Կառլովան՝ շեշտելով նաև հանրային իրազեկվածության կարևորությունը։
Նախագծի համակարգող, Վրաստանի պետական բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Իա Ավալիանին գոհունակությամբ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է լինել շատ գեղեցիկ և հնագույն քաղաք Երևանում։
«Մեզ՝ վրացիներիս համար միշտ էլ մեծ պատիվ և ուրախություն է լինել Հայաստանում։ Աշխատելու ենք գրքի շուրջ, որը հետագայում կհիշեցնի OSCE ձևաչափով քննությունների անցկացման մասին։ Erasmus+ ծրագրի գլխավոր նպատակն արդեն իրագործվել է․ մենք ստեղծել ենք մեծ թիմ՝ մեծ ընտանիք, որն արդյունավետորեն աշխատում է», - հավելեց նա։
Իա Ավալիանին հանդիպեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ։
«Մեծ հպարտություն է համագործակցել Ձեզ հետ SAFEMED+ նախագծի շրջանակում։ Մեր համալսարանը փորձում է մշտապես համապատասխանել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Թույլ տվե՛ք հայտնել մեր լիակատար աջակցությունը Ձեր բոլոր նախաձեռնություններին», - ասաց ռեկտորը։
Իա Ավալիանին հայտնեց, որ նախագծի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, իսկ հոկտեմբերին Թբիլիսիում կկայանա նախագծի եզրափակիչ հանդիպումը, որտեղ էլ կներկայացվի համատեղ ջանքերով գրված գրքի վերջնական տարբերակը։
Նշենք, որ SAFEMED+ նախագծի շրջանակում բժշկական բուհի արտասահմանյան գործընկերներն են Թբիլիսիի բժշկական ակադեմիան (Վրաստան), Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը (Իսպանիա), Կատանիայի համալսարանը (Իտալիա), Վիլնյուսի համալսարանը (Լիտվա), Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը (Վրաստան), Ուկրաինայի բարձրագույն պետական կրթական հաստատության «Բուկովինյան պետական բժշկական համալսարանը» (Ուկրաինա), Ուկրաինայի առողջապահության նախարարության Իվան Հորբաչեվսկի Տերնոպիլի ազգային բժշկական համալսարանը (Ուկրաինա):
SAFEMED+ նախագիծն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի բժշկական կրթության որակը՝ իրականացնելով հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ, ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության ներդնումը (OSCE - Objective Structural Clinical Exams), ինչպես նաև համալրել բուհերի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բժշկական սիմուլյացիոն սարքավորումները:
Նախագիծը համակարգում է Թբիլիսիի բժշկական ակադեմիան, իսկ եվրոպական գործընկերներն ապահովում են հետևողական մոտեցում՝ հիմնված կառավարման լայն փորձի վրա, և օգնում են ստանդարտացնել գործընթացները, գործիքակազմն ու հմտությունները: Նախագծի շրջանակում ԵՊԲՀ-ին տրամադրվել է 43,000 եվրո գումար, որով ձեռք են բերվել նոր սիմուլյատորներ՝ ուսանողների կողմից զարկերակային պուլսի ցուցանիշների ուսումնասիրման և որովայնի շոշափման հմտությունները բարելավելու նպատակով:
Այն մեկնարկել է 2020 թվականին և ավարտվելու է 2023 թվականին: Մինչ այժմ կազմակերպվել են դասընթացներ Ուկրաինայի Տերնոպիլի բժշկական համալսարանում՝ ծրագրային համապատասխան մոդիֆիկացիաների վերաբերյալ, Իտալիայի Կատանիայի համալսարանում՝ կլինիկական սցենարների մշակման և գնահատման վերաբերյալ, իսկ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում արևելյան գործընկեր բուհերը՝ որպես դիտորդ, մասնակցել են OSCE քննության անցկացմանը:
Տպագրվելու է ձեռնարկ, որտեղ նախագծի մասնակից յուրաքանչյուր բուհ ներկայացնելու է OSCЕ քննության սցենարներ (կլինիկական դեպք):
Նախագծի իրականացումը կարևորագույն գործոններից է բուհի միջազգայնացման գործընթացում: Այս տարի ԵՊԲՀ պետական ավարտական քննություններում կընդլայնվի օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության ձևաչափը, կգնահատվեն նաև կլինիկական դեպքերի հիման վրա ուսումնական սիմուլյացիոն կենտրոնում առկա սիմուլյատորների կիրառման միջոցով ուսանողների ցուցաբերած գործնական հմտությունները:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն